Newsbook.am-ը գրում է.
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմնիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան հավատարիմ է մնում երկրների ղեկավարների միջև կայացած անձնական զրույցների բովանդակությունը չհրապարակելու քաղաքականությանը. այս մասին հայտնել է Lenta.ru-ն:
Այդպես Պեսկովը հրաժարվել է պատմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի զրույցի մանրամաները: Հայտնի է, սակայն, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են ԱՄՆ-ի համակարգերի վրա հակերային հարձակումները և նախագահական ընտրությունների վրա դրա ազդեցությունը:
«Խոսքը գնում է դեմ առ դեմ զրույցի մասին: Մենք չենք հրապարակում նման զրույցների բովանդակությունը»,- ասել է Պոսկովը: Նա նաև հավելել է, որ հակերային հարձակումների թեմայով Կրեմլն արդեն ամեն ինչ ասել է և ավելացնելու ոչինիչ չունի:
Նյութի աղբյուր՝ https://newsbook.am/?p=96247/kremlum+hragarvel+en+bacahaytel+putini+ev+obamayi+zruyci+manramasnery&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել