Կրեմլում հրաժարվել են բացահայտել Պուտինի և Օբամայի զրույցի մանրամասները


15:22 , 19 դեկտեմբեր, 2016

Newsbook.am-ը գրում է.

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմնիտրի Պեսկովը հայտարարել է, որ  Մոսկվան հավատարիմ է մնում երկրների ղեկավարների միջև կայացած անձնական զրույցների բովանդակությունը չհրապարակելու քաղաքականությանը. այս մասին հայտնել է Lenta.ru-ն:

Այդպես Պեսկովը հրաժարվել է պատմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի զրույցի մանրամաները: Հայտնի է, սակայն, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են ԱՄՆ-ի համակարգերի վրա հակերային հարձակումները և նախագահական ընտրությունների վրա դրա ազդեցությունը:

«Խոսքը գնում է դեմ առ դեմ զրույցի մասին: Մենք չենք հրապարակում նման զրույցների բովանդակությունը»,- ասել է Պոսկովը: Նա նաև հավելել է, որ հակերային հարձակումների թեմայով Կրեմլն արդեն ամեն ինչ ասել է և ավելացնելու ոչինիչ չունի: