1. «Հին արքաներ» պատմական ֆիլմը խաղարկային ակնարկ է նախաքրիստոնեական ժամանակաշրջանի Մեծ Հայքում ծավալվող դրամատիկ իրադարձությունների մասին։ Դեպքերը տեղի են ունենում մեր թվարկությունից առաջ, երբ պետք է գահ բարձրանար Տիգրան Մեծը։ Ֆիլմի կիզակետում արքունական դավադրություններն են:

2. «Հին արքաներ» հեռուստաֆիլմում նկարահանվել են Ժան Նշանյանը, Մուրադ Ջանիբեկյանը, Ռուբեն Մուրադյանը, Շողեր Թովմասյանը, Արման Նշանյանը, Շաքե Թուխմանյանը, Աննա Գրիգորյանը, Լիկա Սալմանյանը և այլ սիրված դերասաններ: Նախագծի ռեժիսորը Հարություն Շատյանն է:

3. «Հին արքաներ» հեռուստաֆիլմի զգեստները, կենցաղի պարագաները և ժամանակաշրջանի բոլոր առանձնահատկությունները մշակվել են ազգագրագետների, պատմաբանների և հնագետների խորհրդատվությամբ:

4. «Հին արքաներ» պատմական ֆիլմի առաջին հատվածն ունենալու է 24 մաս:

5. «Հին արքաներ» հեռուստաֆիլմի առաջին մասը եթերում կլինի նոյեմբերի 5-ից` ամեն շաբաթ, կիրակի, «Արմենիա Պրեմիում»-ի եթերում:

Մուրադ Ջանիբեկյան. «Երբ առաջարկը ստացա, մտածում էի` հերթական սերիալ է, բայց երբ կարդացի սցենարը, հասկացա, թե որքան լուրջ պատմական իրողություն է: Մարմնավորում եմ Վռամին: Նա ձգտում է ամեն գնով տիրանալ գահին, բացասական, բայց խարիզմատիկ կերպար է»:

Շաքե Թուխմանյան. «Պետք է անկեղծանամ` սա իմ երազած դերերից է: Միշտ ցանկացել եմ, որ մեր պատմությանը վերաբերող նախագիծ ստեղծվի: Այսպիսի գործ անելով` մենք մեր ապագա սերնդին էլ ենք ցույց տալիս, թե ինչ պատմություն ենք ունեցել»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Մելինե Տոնոյանի և Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել