
Իսպանիայում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով զոհվել է Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» 28-ամյա պորտուգալացի եզրային հարձակվող Դիոգու Ժոտան, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով Իսպանիայի ոստիկանության պաշտոնական հաղորդագրությանը։
Lamborghini ավտոմեքենայում Դիոգու Ժոտայի հետ եղել է նրա եղբայրը, որը նույնպես զոհվել է։
Դիոգու Ժոտան 2020 թվականից էր հանդես գալիս «Լիվերպուլում»։ Ակումբային կարիերային ընթացքում նա ներկայացրել է նաեւ պորտուգալական «Պասուշ դե Ֆերեյրան» ու «Պորտուն», Մադրիդի «Աթլետիկոն» եւ անգլիական «Վուլվերհեմփթոնը»։
Պորտուգալիայի հավաքականի հետ Ժոտան դարձել է Ազգերի լիգայի կրկնակի գավաթակիր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել