Ալեքսանդր Հովհաննեսի Թամանյան (1878թ. մարտի 16, Կրասնոդար – 1936թ. փետրվարի 11, Երևան) հայ ճարտարապետ, ճարտարապետության ակադեմիկոս (1914թ), ՀՍՍՀ ճարտարտապետ (1926թ․)։ 1904 թվականին ավարտել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն գեղարվեստի ուսումնարանի ճարտարապետության բաժանմունքը՝ նկարիչ-ճարտարապետի կոչումով։ 1917 թվականին եղել է Պետրոգրադի գեղարվեստի ակադեմիայի խորհրդի նախագահը՝ ակադեմիայի վիցե-պրեզիդենտի իրավունքներով։ 1919-ին տեղափոխվել է Երևան, 1921 թվականին` Իրան։ 1923-ին հրավիրվել է Հայաստան, ծավալել բուռն ու եռանդուն աշխատանք։ Թամանյանը եղել է Ժողկոմխորհին կից պատմական հուշարձանների պահպանման կոմիտեի ղեկավարը 1923 թվականից։
Թամանյանի առաջին ճարտարապետական աշխատանքն է եղել Երևանի գլխավոր հատակագիծը 150 հազար բնակչի համար, որն հաստատվել է ՀՍՍՀ Ժողկոմխորհի կողմից 1924 թվականին։ 1934 թվականին սկսել է մշակել «Մեծ Երևանի» հատակագիծը 500 000 բնակչի համար։ Այն մնացել է անավարտ։ 1925-1933 թվականներին նախագծել է Լենինականի (Գյումրի), Վաղարշապատի, Ստեփանակերտի, Կամոյի (Նոր Բայազետ, Գավառ), Հրազդանի, Լուկաշինի, Նուբարաշենի և այլ բնակավայրերի հատակագծերը, որոնցից ոչ բոլորն են իրականացվել։ Երևանում նրա նախագծով կառուցվել են աստղադիտարանը (1930-1935), անատոմիկումը (1926-1933), անասնաբուժական, ֆիզիոթերապևտիկ, պոլիտեխնիկական ինստիտուտների շենքերը (1927-1932), հանրային գրադարանը (1932-1938)։
Նրա նախագծով կառուցվել է նաև Կառավարության տունը (1926-1929), Օպերայի և բալետի թատրոնը (1926-1953)։
Ալեքսանդր Թամանյանի մասին գրվել են պոեմներ, որոնցից մեկի հեղինակը Աղասի Այվազյանն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել