Razm.info-ն գրում է.
Մայիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բարձրաստիճան մի շարք զինվորականների ուղեկցությամբ աշխատանքային այցով եղել է զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:
Շրջայցի ընթացքում նախարար Օհանյանը հանդիպել է ՀՕՊ ստորաբաժանման զինանձնակազմի հետ, ստուգել անձնակազմի մարտական պատրաստականությունը, առկա սպառազինության և զինտեխնիկայի վիճակը, դրանց կարողություններն ու չափորոշիչները:
Այցի շրջանակում Սեյրան Օհանյանը հետևել է ՀՕՊ ստորաբաժանման ներգրավմամբ անցկացված ուսումնական պարապմունքի ընթացքին, որի ավարտին զորամասի հրամկազմին տրվել են մի շարք ցուցումներ և հանձնարարականներ` հետագա աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով։
Նյութի աղբյուր՝ http://razm.info/83230
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել