ՀՀ պաշտպանության նախարարը հետևել է ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանման վարժանքին


18:40 , 4 մայիս, 2016

Razm.info-ն գրում է.

Մայիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բարձրաստիճան մի շարք զինվորականների ուղեկցությամբ աշխատանքային այցով եղել է զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

Հայկական զինուժի ՀՕՊ ստորաբաժանման վարժանքը

Հայկական զինուժի ՀՕՊ ստորաբաժանման վարժանքը

Շրջայցի ընթացքում նախարար Օհանյանը հանդիպել է ՀՕՊ ստորաբաժանման զինանձնակազմի հետ, ստուգել անձնակազմի մարտական պատրաստականությունը, առկա սպառազինության և զինտեխնիկայի վիճակը, դրանց կարողություններն ու չափորոշիչները:

Այցի շրջանակում Սեյրան Օհանյանը հետևել է ՀՕՊ ստորաբաժանման ներգրավմամբ անցկացված ուսումնական պարապմունքի ընթացքին, որի ավարտին զորամասի հրամկազմին տրվել են մի շարք ցուցումներ և հանձնարարականներ` հետագա աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով։

[Ձախից աջ] ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը հետևում են ՀՕՊ ստորաբաժանման պարապմունքին