Araratnews.am-ը գրում է.
Ամերիկյան Time ամսագիրը հրապարակել է «Տարվա մարդ» տիտղոսի համար թեկնածուների ցուցակը: Շորթ լիստում ութ կետ կա:
Համաշխարհային առաջնորդներից այդ կոչման թեկնածուներ են դարձել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Թեկնածու է նաեւ գործարար Դոնալդ Թրամփը, որը հավակնում է ԱՄՆ-ի նախագահի կոչման համար:
Ցուցակում ներառվել են նաեւ աֆրոամերիկացիների կյանքի համար պայքարող Black Lives Matter շարժման ակտիվիստներ, Uber Թրեւիս ծառայության հիմնադիր Կալանիկը եւ սեռափոխ թեթեւ ատլետ Քեյթլին (Բրյուս) Ջենները:
Բացի այդ, ցուցակում հայտնվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին, գրում է Gazeta-ն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել