Պուտինը «Տարվա մարդ» տիտղոսի համար թեկնածուների ցուցակում


22:26 , 7 դեկտեմբեր, 2015

putin_2846194bAraratnews.am-ը գրում է.

Ամերիկյան Time ամսագիրը հրապարակել է «Տարվա մարդ» տիտղոսի համար թեկնածուների ցուցակը: Շորթ լիստում ութ կետ կա:

Համաշխարհային առաջնորդներից այդ կոչման թեկնածուներ են դարձել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Թեկնածու է նաեւ գործարար Դոնալդ Թրամփը, որը հավակնում է ԱՄՆ-ի նախագահի կոչման համար:

Ցուցակում ներառվել են նաեւ աֆրոամերիկացիների կյանքի համար պայքարող Black Lives Matter շարժման ակտիվիստներ,   Uber Թրեւիս ծառայության հիմնադիր Կալանիկը եւ սեռափոխ թեթեւ ատլետ Քեյթլին  (Բրյուս) Ջենները:

Բացի այդ, ցուցակում հայտնվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին, գրում է Gazeta-ն: