Jean-Claude JunckerAraratnews.am-ը գրում է.

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը զգուշացրել է Հունգարիային, որ կարող է զրկել նրան Եվրամիության անդամությունից, եթե այդտեղ վերականգնվի մահապատիժը: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:

«Նա, ով ցանկանում է մահապատիժ մտցնել, տեղ չունի Եվրամիությունում», – ասել է Յունկերը` պատասխանելով Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հայտարարությանը:

Հունգարիայում մահապատիժը վերացվել է 1990 թվականին: Սակայն վերջերս Օրբանը հաճախ է խոսում մահապատժի վերականգնման հարցը քաղաքական օրակարգ վերադարձնելու մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել