Յունկերը խոստացել է զրկել Հունգարիային ԵՄ անդամակցությունից, եթե…


10:00 , 1 հունիս, 2015

Jean-Claude JunckerAraratnews.am-ը գրում է.

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը զգուշացրել է Հունգարիային, որ կարող է զրկել նրան Եվրամիության անդամությունից, եթե այդտեղ վերականգնվի մահապատիժը: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:

«Նա, ով ցանկանում է մահապատիժ մտցնել, տեղ չունի Եվրամիությունում», – ասել է Յունկերը` պատասխանելով Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հայտարարությանը:

Հունգարիայում մահապատիժը վերացվել է 1990 թվականին: Սակայն վերջերս Օրբանը հաճախ է խոսում մահապատժի վերականգնման հարցը քաղաքական օրակարգ վերադարձնելու մասին: