Doctors.am-ը գրում է․

Դեպրեսիան 21-րդ դարի աղետն է: Դրանից ոչ ոք ապահովագրված չէ: Անցյալում կարծում էին, թե դեպրեսիա առաջացնում են լուրջ խնդիրները, քրոնիկ հիվանդությունները: Սս սխալ չէ, սակայն կան նաև թաքնված պատճառներ, որոնց ազդեցությանը ենթարկվում ենք գրեթե ամեն օր: Ծանոթանանք դրանցից մի քանիսին՝ վատ ազդեցությունը նվազեցնելու համար: Սակայն, սկզբում ևս մեկ անգամ թվարկվենք դեպրեսիայի հիմանական ախտանիշերը, որպեսզի ճանաչեք 'թշնամուն' և հասկանաք՝ ինչի՞ կարող է հանգեցնել որոշ բաներով տարվելը: 

Դեպրեսիայի նշանները

Անընդհատ ճնշվածությունը, մեղքի զգացումը, անպետքության զգացողությունը, ցերեկներն անընդհատ քնելու ցանկությունը, գիշերային անքնությունը և այլն... Կարող է առաջանալ ագրեսիա, կատաղություն այլ մարդկանց հանդեպ: Իհարկե, լավ տրամադրության մասին խոսք գնալ չի կարող: Դժվար է կենտրոնանալը հստակ խնդիրների և առօրյա գործողությունների վրա: Կորում է ուտելու ցանկությունը կամ ընդհակառակը՝ բարձրանում է, հետևաբար, նաև մարմնի զանգվածը: Ինչի՞ հետ են կապված այս տհաճ զգացողությունները:

Հակահիպերտենզիվ դեղեր

Այո, այս պրեպարատները ոչ միայն ճնշումն են իջեցնում, այլ նաև ազդում են տրամադրության վրա:

Խիստ սննդակարգերը

Օրգանիզմը հյուծվում է սննդարար նյութերի անբավարարությունից: Խիստ սննդակարգերը բարդ փորձություն են նաև նյարդային համակարգի համար: Անընդհատ ստիպված եք համոզել ինքներդ Ձեզ դիմանալ, իսկ դրական էմոցիաները ավելի ու ավելի են նվազում: Քաշը նվազեցնող սննդակարգերը ենթադրում են ածխաջրերի օգտագործման նվազում, որոնք իրականում օգնում են կարգավորել տրամադրությունը լավացնող հորմոնի` սերոտոնինի արտազատումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել