Այսօրվա ժողովրդավարությունը Եվրոպայում հիշեցնում է Արիստոտելի օխլոկրատիան` ամբոխավարությունը: Այստեղ սկսում է բացակայել ամեն ինչ տրամաբանականը` Եվրոպական բարոյակայն արժեքները սկսում են զոհ գնալ դեմագոգների պրպտումներին, և, եթե նախկինում Եվրոպան ղեկավարվում էր ազնվականության կողմից, որը թերևս, ավանդույթների պահպանող էր, ապա այսօր Եվրամիությունը դառնում է դատարկ գաղափարախոսությամբ եվրոպական ԽՍՀՄ` նույն չինովնիկական ապարատով, նույն թաքնված ազգային խնդիրներով, նույն «գեղից արքայազն» բախտորոշմամբ: Եվ եթե Սովետում կոմունիստ էին դառնում` Լենինի «սուրբ գործը» հանրությանը մատուցելու և կայացնելու համար, ապա այստեղ` «եվրոպական ժողովրդավարության» քարազչության.. Եվ դա է պատճառը, որ հանուն պաշտոնի` եվրոպական չինովնիկները մոռանում են ամենաազգայինը... Այսօր Եվրոպական նման իրականությունն անհանգստացնում է նույնիսկ Հռոմի պապին, քանի որ 16-17-րդ դարերի Ռեֆորմացիայից հետո սա եվրոպական գաղափարական երկրորդ խոշոր կոլապսն է։ Հենց դրան էր միտված Ֆրանսիսկ 1-ինի վերջին կոչը պահպանել Եվրոպական բազմազանությունը.. Ավաղ, այս գաղափարական վակուումը լցվում է, ու լցվում է ներգաղթաց մահմեդականների հետ բերված իսլամիզմով, այն էլ` ծայրահեղ վաքհաբիզմով, որի արդյունքը` երիտասարդների մեկ արտահոսքն է տեղի ունենում Մերձավոր Արևելք, մեկ` վերադարձ արդեն այլ մտածելակերով` «երկրորդ հայրենիք» և դրա կազմաքանդումը ներսից։ Եվ նման գաղափարական ճգնաժամը քողարկելու փորձերում եվրոպական չինովնիկները նախընտրում են փրկել իրենց կաշին հակառուսական քարոզչության միջոցով, նույնիսկ` Ռուս ուղղափառ եկեղեցու դեմ պայքարելով, մեղադրելով վերջինիս, թե այն դարձել է լռիվ «պուտինական» և փորձում է Եվրոպայում վերակականգնել «պահպանողական և ֆեոդալական բարքերը»... Թերևս, զարմանալի է, թե ինչ ֆեոսդալական բարքերի մասին է խոսվում, երբ Բելգիայում անցած տարի մուսումանական համայնքի ճնշմամբ արգելեցին տոնածատ տեղադրել, իսկ այսօր արդեն Ֆրանսիայում` Սուրբ Ծննդյան արձանիկները... Հօրժամ ծագում է հարց... Արդյո՞ք եվրոպական այս ժանտախտը չի կարող ներմուծվել նաև Հայաստան, մանավանդ, որ մեզ մոտ նկատվում է շատ լարված վստահություն Մայր Աթոռի ներկայիս սպասավորների նկատմամբ։ Նման պարադոքսալ վիճակում Հայաստանի համար այլ ելք չի մնում, քան խուսանավել ծայրահեղ եկեղեցապաշտության և ծայրահեղ եվրոպասիրության միջև... Այս պարագայում պետք է սևեռել ուշադրությունը պետականակենտրոնության վրա` որպես ազգի զարգացման միակ հիմք ընտրելով ուժեղ պետականությունը... Մանավանդ երկար ժամանակ է, որ այն չենք ունեցել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել