Գալիս է հերթական կիրակին ու հուշում, որ մոտեցել է շաբաթն ամփոփելու ժամանակը: Հաճույքով կառաձնացնեմ շաբաթվա ընթացքում առավել աչքի ընկած թեմաներն ու հակիրճ կխոսեմ շաբաթվա ամենադրմատիկ պահերի մասին:

Շաբաթը բացելու իրավունքը Մաշտոցի պուրակինն էր: Չէինք էլ հասցրել խորը շունչ քաշել պուրակային խնդիրներից, երբ կրքերը նորից բորբոքվեցին: Կրպակատերերի՝ կիրակի գիշերով թաքուն շինարարություն ծավալելու մասին ֆեյսբուքցի Արա Պետրոսյանի լուրը համաճարակի պես պարուրեց ողջ համացանցը և զայրույթի մեծ ալիք բարձրացրեց: Հաջորդ օրը բնապահպանները համալրված կազմով շտապեցին պուրակ՝ պահանջելու իրենց իրավունքները և ստիպելու դադարեցնել շինարարական պրոցեսը: Պաստառներ, բղավոցներ, հրմշտուք…

 

Կրպակատերերին և նորընտիր քաղաքապետին օգնության շտապեց ՀՀԿ անդամ Մենուա Հարությունյանը, ով ասուլիս հրավիրեց ու հայտարարեց. «Մաշտոցի պուրակում բնապահպանները փորձում են արդարացնել իրենց տրված գրանտները: Ինչ վերաբերում է պուրակում հայտնված հայնտի մարդկանց և շոու բիզնեսի ներկայացուցիչներին, ապա ամեն օր հեռուստաալիքները փոխում ենք, որպեսզի մեր երեխաները նրանց հումորը չլսեն:  Այդպիսի մարդիկ ավելի մեծ խնդիր են»: Չգիտեմ հանրապետականներն այս պաշտպանությունից իրենց որքանով պաշտպանված զգացին, բայց որ Մենուան այս ասուլիսից հետո բնապահպանների աչքի գրողը դարձավ, դա փաստ է:

Հասկանալով, որ Մենուայով գործը գլուխ չի գա քաղաքապետը գործի մեջ մտցրեց ծանր արտիլերիան՝ հանդես գալով  հայտարարությամբ, որով ենթադրում էր վերջ դնել բոլոր տեսակի ըմբոստություններին:  Քաղաքապետի խոսքից պարզ դարձավ, որ նա շինարարությունը դադարեցնել չի պատրաստվում: «Սեփականության հետ կապված կարևոր և բարդ հիմնախնդիրները չի կարելի լուծել առանձին քաղաքացիների՝ արդարության վերաբերյալ սուբյեկտիվ պատկերացումների հիման վրա»,-ասաց նա: Իհարկե միայն հիասթափություն բառով բնապահպանների ողջ հոգեվիճակը չես բնորոշի, քանի որ վերջիններս ավելին էին սպասում այսքան ժամանակ լռություն պահպանող քաղաքապետից: 

Ապա բոլոր տեսախցիկներն ու ֆեյսբուքյան ստատուսներն ուղղվեցին մի մարդու վրա: Դա մինչ այդ պահն այնհայտ ազատ ու անկախ լրագրող Բայանդուր Պողոսյանն էր, որն ինչպես հետագայում պարզ դարձավ ոչ միայն ծպտյալ արվամոլ էր, այլևս մոլի սատանիստ: Նա 8 օրյա հացադուլ հայտարարեց, խոստանալով չուտել, չխմել ու այգու տարածքում հերթապահել մինչև կրպակները չապամոնտաժվեն: Բայց դե հասկանո՞ւմ եք չէ՝ սովը դաժան բան է: Հաշված ժամեր անց Բայանդուրը հայտարեց, որ իր պահանջները կատարվել են և նա դադարեցնում է հացադուլը՝ այդպիսով ճանաչվելով Հայաստանի պատմության ընթացքում ամենատառապած հացադուլավորը:

Հաջորդ քննարկամ թեման վերջերս Հայոց բարերար դարձած Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն էր, որը մեկնել էր Բրազիլիա, իբր կարնավալի: Ինչպես և սպասվում էր սկսվեցին մեղադրանքները, թե այդ ո՞ւմ փողերով է գնում կարնավալ, քանի՞ սոված ընտանիքի գումար է ծախսում դրա վրա և այլն և այլն:  Օրեր անց պարզեցինք, որ Գյումրին և Բրազիլական Օզասկո քաղաքը քույր քաղաքներ են, իսկ Վարդան Ղուկասյանն էլ գործնական այցով էր մեկնել: Զարմանալի է, բայց փաստ: 

Ապա համացանցի «երջանկության հորմոննների» պաշարը լրացնելու եկավ հայոց գլխավոր արծիվ, վերջերս նաև ՀՀ սպորտի և երիտասարդության փոխնախարար Խաչիկ Ասրյանը Slaq.am-ին տված իր հարցազրույցով, որով վերջապես ցրեց հետաքրքրասեր հայ հասարակության կասկածներն այն մասին,  որ նա իբր թե նման է Ադոլֆ Հիտլերին: «Ես նման չեմ երեսունականների Գերմանիայի կանցլեր Ադոլֆ Հիտլերին: Գուցե միայն ձեռքի շարժումով»: Դե իհարկե պրն Ասրյան, ինչի՞ մասին է խոսքը: Երևի ձեր վարսավիրն է Հիտլերի երկրպագու, ով առանց Ձեր համաձայնության ստորաբար ֆյուրերյան սանրվացք է Ձեզ անում:

Բլոգոլորտի հաջորդ հերոսը հրապարակախոս Վահրամ Սահակյանն էր, որը վերջին շաբաթներում աչքի է ընկնում անկողնային տեսարաններում նկարահանված դիմումներով ու հարցազրույցներով: Վահրամի այս դիմում-բողոքը հայ բժիշկների դեմ էր, որոնց չվստահելու պատճառով նա հիվանդանոց չի գնում և պատրաստվում է եղած-չեղածը ծախել ու լքել երկիրը: Ռազմատենչ հայտարարություններով աչքի ընկնող հրապարակախոսի այս դիմումն իհարկե առանձնանում էր նախորդներից. Սրանում Վահրամը նշում է, որ այնուամենայնիվ պատրաստ է ընդունել իր կողմից այնքան ատելի օլիգարխների օգնությունը: Կյանքն ամեն ինչից թանկ է… Նույնիսկ սեփական սկզբունքներից: 

Հայ վիրտուալ հասարակության հաջորդ շոկը Ադրբեջանցի դիպուկահարի կողմից ՀՀ Զինված ուժերի ժամկետային զինծառայող Ալբերտ Ադիբեկյանի սպանությունն էր, որին անմիջապես հաջորեց հայ մի խումբ երգիչների հայտարարությունն այն մասին, որ իրենք հրաժարվում են մեկնել մի երկիր, որը թշնամաբար է վերաբերում հայերին: Այս հայտարարությանը համացանցը բավական բացասական արձագանք տվեց: Մասնավորապես հայտնի պրոդյուսեր Ալեն Սիմոնյանը՝  «Հ1-ը hերթական անգամ փորձում է թաքնվել ուրիշների մեջքի ետևում» իր գրառման մեջ նշեց. «Անանուն երգիչները, որոնք իրենց մեծամասնությամբ վախենում են կարծիք հայտնել նույնիսկ անձնական հարցերում, նամակ գրեցին ու դիմեցին Հանրայինին քաղաքական և միջպետական նշանակություն ունեցող հարցում - Не смешите мои тапочки»:

Հաջորդ լուրը մեր պատմական դաշնակցից էր՝ ՌԴ-ից: Ռուս     հաղորդավարուհի Կսենիա Սոբչակը, ով իրեն վերագտել է ակտիվ   քաղաքականության մեջ և վերջին շրջանում հատկապես առանձնանում է  իր ընդդիմադիր դիրքորոշումներով մի հետաքրքիր տեսահոլովակ ներկայացրեց, որում ծաղրում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:  Տեսահոլովակն իհարկե այսքան չէր արժևորվի, եթե առաջինը չլիներ իր տեսակի մեջ և յուրահատուկ ապտակի դեր չխաղաղար Պուտինի անսասան իմիջի համար:

 

 

 

 

Ապա համացանցը պարուրեցին «Արայ» ընկերության նախկին սեփականատեր Արմեն Պետրոսյանի ինքնասպանությունը կասկածի տակ դնող տեսանյութերն ու հոդվածները: Ֆեյսբուքի ակտիվ օգտատեր Հայկ Ծիրունյանը շտապեց հանդես գալ գրառմամբ ՝ «Արմենը հավասարակշռված ու շատ հանգիստ ադեկվատ տղա էր , նա իմ ուսանողական տարների ըներն է եղել ...Ես էլ չեմ հավատում որ նա կարող էր ինքնասպան լինել»:

Մեկ օր անց բլոգոլորտի ուշադրությունը շեղեց մեկ այլ երևույթ: Այն է՝ ոստիկանության աշխատակիցը ճմռթում է սպանված զինվոր Վալերի Մուրադյանի նկարն ու հրում նրա մորը, ով իր բողոքն էր արտահայտում ՀՀ նախագահական նստավայրի դիմաց:  Այս տեսահոլովակը շատ արագ տարծվում է ողջ համացանցում և հաշված ժամերի ընթացքում փոշիացնում ոստիակնության անթերի իմիջը:Ճ

 

 

 

 

 

Համացանցային հաջորդ շոկոթերապիան իրականացրեց ՀՀ վարչապետը՝ ԱԱՀ սահմանելով ՀՀ-ում վաճառվող գրքերի վրա: Սրան անմիջապես անդրադարձան առավոտից իրիկուն գիրք կարդացող, գրքից զոռով կտրվող ֆեյսբուքցիները և վարչապետի այս քայլը որակեցին որպես հարված մեր գիտելիքահեն տնտեսությանը: Մասնավորապես ֆեյսբուքի ակտիվ օգտատեր Վախթանգ Սիրադեղյանը գրեց. «Գրքի վաճառքի վրա ԱԱՀ դնելով` վարչապետը կյանքի է կոչում գիտելիքահեն տնտեսության իր տեսլականը. իսկ ինչ-որ անհասկացող ջահելներ դեմ են գնում տնտեսության զարգացմանը... էլ ոնց չխղճաս իր իսկ հայրենիքում չհասկացված վարչապետին»:

Բլոգոլորտի շաբաթվա վերջին ցնցուման հեղինակը բլոգեր gevorgpetrosyan-նն էր իր՝ «ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱԿԱՀԱՅ ՊԱՍՏԱՌՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ» գրառումով, որտեղ Գևորգն անդրադարձ էր կատարում Թուրքիայի մետրոյի կայարաններում և կանգառներում փակցված հակահայ պաստառներին, որոնք այլատյացություն և ատելություն են քարոզում:

 

Մի խոսքով շաբաթը բավական ստրեսային անցավ: Հուսով եմ սովորոակնից երկար ամփոփումս Ձեզ չձանձրացրեց: Վերջում նեկայացնեմ շաբաթվա ֆոտոն, որը հրապարակել էր բլոգեր Խլուրդը

և շաբաթվա վիդեոն, որը Ingo Armenia-ի գովազդային հոլովակն է, որը բազմաթիվ քննադատությունների պատճառով հեռացվեց համացանցից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել