Հերթական անգամ Հ1-ը փորձում է թաքնվել ուրիշների մեջքի ետեւում: Երեկ Հ1-ը հայտարարեց, որ մի խումբ երգիչներ դիմել են Հանրայինին եւ հրաժարվել մասնացությունից “Եվրատեսիլ 2012”-ին: Առանց անուններ հրապարակելու: Երբեւէ Հանրային հեռուստատեսությունը հաշվի չի նստել երգիչների կարծիքի հետ` ոչ Եվա Րիվասին ուղարկելիս, ոչ երգերի ընտրության հարցում: Ասեմ ավելին միշտ բոլոր երգիչները ստիպված համագործակցել են պետական Հանրային հեռուստաընկերության հետ, էլ չեմ ասում, որ եթե չլիներ մեծ սփռվածությունը եւ պետական ֆինանսավորումը այս հեռուստաընկերության վարկանիշը կլիներ ոչ միայն “Շանթ” եւ “Արմենիա” TV-ներից ցածր, այլ, ուղղակի, չէր լինի:
Հիմա արի ու տես անանուն երգիչները, որնք իրենց մեծամասնությամբ վախենում են կարծիք հայտնել նույնիսկ անձնական հարցերում, նամակ գրեցին ու դիմեցին Հանրայինին քաղաքական եւ միջպետական նշանակություն ունեցող հարցում - “Не смешите мои тапочки”:
Այ մարդ, մի գնացեք էս տարի, մյուս տարի էլ, ինչպես ասել էր Զադոյան Վարդանը “Հրապարակ” թերթին տված հարցազրույցում, եթե Թուրքիան հաղթի մի գնացեք Թուրքիա ապրիլի 24-ի ու Հրանտ Դինքի մասին մտածելով… բայց մի քիչ հաշվի առեք հանրության կարծիքը: Մի քիչ հանրային եղեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել