Թուրքիայի մետրոյի կայարաններում և կանգառներում փակցված հակահայ պաստառներն այլատյացություն և ատելություն են քարոզում:
Նման կարծիք է հայտնել Թուրքիայում գործող Մարդու իրավունքների միության տարածած հաղորդագրության մեջ, որը խիստ քննադատության է ենթարկում հայատյացության հերթական դեպքը:

Նշենք, որ օրերս Ստամբուլում լայնորեն տարածվել են պաստառներ և թռուցիկներ, որոնց վրա խոշոր տառերով գրված է. «Լռության մի մատնիր հայերի սուտը»: Պաստառներում նաև ցույցի կոչ է արվում` այսպես կոչված «Խոջալու դեպքերի» 20-րդ «տարելիցի» կապակցությամբ:

Մարդու իրավունքների միությունն իր հաղորդագրության մեջ նշել է, որ այստեղ ոչ թե ուշադրություն է հրավիրվում «Խոջալուի դեպքերի» վրա, այլ հերթական հակահայ ակցիան է իրականացվում, ինչը վկայում է մեծ տառերով նշվող «հայերի սուտը» արտահայտությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել