Hayeli.am-ը գրում է․
Վերջին երկու օրերին բուռն քննարկումների առիթ է դարձել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի`թուրքական Posta Gazetesi-ին տված հարցազրույցը: Հոդվածագրի հեղինակը գրում է, որ Ազնավուրը, խոսելով իր մոր ազգության մասին, նշել է, թե իմ մայրը ծագումով թուրք է: Հարցի վերաբերյալ Hayeli.am-ը զրուցեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ: Թուրքագետը նշեց, որ ծանոթ է վերը նշված հրապարակմանը, և այնտեղ նման նախադասություն առկա է: Նրա համոզմամբ` Ազնավուրը, հավանաբար, նշել է, որ իր մայրը թուրքաբնակ է եղել, որն էլ թուրքական լրատվամիջոցը ներկայացրել է իմ մայրը թուրք է ձևակերպմամբ: Օգտագործելով Ազնավուրի ասածի վերաբերյալ թերընկալումը` թուրքական մամուլը կիրառել է իմ մայրը թուրք է նախադասությունը, որն էլ դարձել է տարընկալումների պատճառ:
Նյութի աղբյուր՝ http://hayeli.am/article/573788/#.VFjxpJIjlMo.facebook
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել