Թուրքագետը հաստատում է Ազնավուրի խոսքը`մերժելով դրա շուրջ թերընկալումը


19:38 , 4 նոյեմբեր, 2014

Hayeli.am-ը գրում է․

Վերջին երկու օրերին բուռն քննարկումների առիթ է դարձել  աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի`թուրքական Posta Gazetesi-ին տված հարցազրույցը: Հոդվածագրի հեղինակը գրում է, որ Ազնավուրը, խոսելով իր մոր ազգության մասին, նշել է, թե իմ մայրը ծագումով թուրք է: Հարցի վերաբերյալ Hayeli.am-ը զրուցեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ: Թուրքագետը նշեց, որ ծանոթ է վերը նշված հրապարակմանը, և այնտեղ նման նախադասություն առկա է: Նրա համոզմամբ` Ազնավուրը, հավանաբար, նշել է, որ իր մայրը  թուրքաբնակ է եղել, որն էլ թուրքական լրատվամիջոցը ներկայացրել է իմ մայրը թուրք է ձևակերպմամբ: Օգտագործելով Ազնավուրի ասածի վերաբերյալ  թերընկալումը` թուրքական մամուլը կիրառել է իմ մայրը թուրք է նախադասությունը, որն էլ դարձել է տարընկալումների պատճառ: