
Panorama.am-ը գրում է.
Վիետնամի արտգործնախարար Ֆամ Բին Մինը հայտարարել է, որ իր երկիրը անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի Հարավ-չինական ծովում սեփական շահերը պաշտպանելու համար և մեղադրել է Չինաստանին միջազգային նորմերի ու Վիետնամի ինքնիշխանությունը ոտնահարելու համար:
Ֆամ Բին Մինը պահանջել է Չինաստանից դադարեցնել նավթի արդյունահանումը վիճելի Պարասելյան կղզիների տարածքում և այդ հարցի շուրջ բանակցություններ սկսել: Պաշտոնական Հանոյը կարծում է, որ չինական նավթային աշտարակը տեղադրված է Վիետնամի ափերից 220 կմ հեռավորության վրա՝Վիետնամի տնտեսական գոտու շրջանակներում:
Իր հերթին Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունինըարձագանքելով Վիետնամի կոշտ հայտարարությանը նշել է, որ նավթի արդյունահանումը Հարավ-չինական ծովում օրինական է և կոչ արել Վիետնամին դադարեցնել խոչընդոտել չինական կողմին նավթ արդյունահանել այդ շրջանում:
Նրա խոսքերով, Չինաստանը նավթ է արդյունահանում իր տարածքային ջրերում:
Չինաստանի և Վիետնամի միջև Հարավ-չինական ծովում գտնվող Պարասելյան և Սփրաթլի կղզիների պատկանելիության շուրջ հակասությունները հարյուրամյա պատմություն ունեն: 19-րդ դարից սկսած կողմերը իրենց են վերագրում կղզիների պատկանելիությունը:
1938թ.-ին կղզիները օկուպացվել էին Ֆրանսիայի կողմից, ում գաղութն էլ հանդիսացել է Վիետնամը: 1970-ական թթ.-ին կղզիները գտնվում էին Հարավային Վիետնամի վերահսկողության տակ, սակայն Չինաստանը 1974թ.-ին ծանր մարտերից հետո գրավել է այդ կղզիները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ