
Դեռ մանկուց մենք բոլորս լսել ենք, որ ոչ մի դեպքում չի կարելի պոկել խալերը, բայց դա իրական հիմք ունի՞: Այո, ունի: Խալերը բարորակ ուռուցքներ են, այսինքն՝ ուռուցքներ, որոնք վտանգավոր չեն, մինչև որ նրանց չեն գրգռում: Խալը պոկելու, վառելու կամ ձգելու բոլոր փորձերը գրգռում են նրանց և արդյունքում կարող են բարորակից վերածել չարորակի, գիտականորեն՝ մելանոմայի:
Մելանոման մահացու վտանգավոր է և զարգանում է շատ կարճ ժամանակահատվածում: Վերջինիս զարգացման դեպքում պետք է անհապաղ դիմել ուռուցքաբանի: Մելանոման արտաքնապես արտահայտվում է որպես խալի գույնի ոչ միատարրություն, մակերևույթի թեփոթվածություն, չափսերի մեծացում, ընդ որում՝ խալը կարող է արնահոսել:
Խալերը կարող են գտնվել մարմնի յուրաքանչյուր հատվածում, նույնիսկ ոտնաթաթի տակ: Բժշկությունն այնքան է զարգացել, որ կարող է մարմնի յուրաքանչյուր հատվածից հեռացնել խալերը: Այդ պատճառով բազմաթիվ հետազոտություններ են անցկացնում՝ պարզելու համար, թե արդյոք անվտանգ է ձեռք տալ խալը, թե այդ գործողությամբ այն կարող է գրգռվել և մելանոմա առաջացնել: Չնայած, ռիսկի որոշ տոկոս միշտ առկա է:
Ռիսկի հատուկ խմբի մեջ են այն մարդիկ, ում մարմնի վրա շատ խալեր կան, կամ նրանց մոտ, ովքեր գենետիկորեն նախատրամադրված են քաղցկեղային հիվանդություների: Այդ դեպքերում պետք է ուռուցքաբանի մոտ պարբերաբար գնալ հետազոտությունների: Մելանոման չափազանց արագ է զարգանում և մահվան է հանգեցնում: Միֆ չէ նաև այն փաստը, որ արևը նույնպես կարող է քաղցկեղ առաջացնել, հետևաբար մեծ խալերն արևին երկար մի պահեք: