Panorama.am-ը գրում է.
Այսօր ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովում տեղի ունեցավ Ռուսաստանի վերաբերյալ բանաձևերի քննարկումը։ Ինչպես հայտնում է Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակիցը, նիստից անմիջապես հետո ՌԴ պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովը հայտնեց, որ հանձնաժողովում տեղի ունեցած քվեարկության արդյունքում որոշվել է ՌԴ պատվիրակությանը զրկել քվեարկության իրավունքից:
Հանձնաժողովում, ինչպես հայտնեց Պուշկովը, քննարկվում էր երկու բանաձև՝ 1.ՌԴ պավիրակությանը զրկել մանդատներից, և 2-րդ կասեցնել ՌԴ պատվիրակության քվեարկության իրավունքը։
Ձայների մեծամասնությամբ որոշվել է ՌԴ պատվիրակներին զրկել քվեարկության իրավունքից։
Պուշկովի կարծիքով, որոշումը կընդունվի նաև ԵԽԽՎ լիագումար նիստում քվեարկության ժամանակ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.panorama.am/am/politics/2014/04/08/russia-pace/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



