Ռուսաստանին զրկում են ԵԽԽՎ-ում քվեարկության իրավունքից


19:16 , 8 ապրիլ, 2014

Ռուսաստանին զրկում են ԵԽԽՎ-ում քվեարկության իրավունքից Panorama.am-ը գրում է.

Այսօր ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովում տեղի ունեցավ Ռուսաստանի վերաբերյալ բանաձևերի քննարկումը։ Ինչպես հայտնում է Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակիցը, նիստից անմիջապես հետո ՌԴ պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովը հայտնեց, որ հանձնաժողովում տեղի ունեցած քվեարկության արդյունքում որոշվել է ՌԴ պատվիրակությանը զրկել քվեարկության իրավունքից: 

Հանձնաժողովում, ինչպես հայտնեց Պուշկովը, քննարկվում էր երկու բանաձև՝ 1.ՌԴ պավիրակությանը զրկել մանդատներից, և 2-րդ կասեցնել ՌԴ պատվիրակության քվեարկության իրավունքը։

Ձայների մեծամասնությամբ որոշվել է ՌԴ պատվիրակներին զրկել քվեարկության իրավունքից։

Պուշկովի կարծիքով, որոշումը կընդունվի նաև ԵԽԽՎ լիագումար նիստում քվեարկության ժամանակ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ