Խարդախություն: 1# Ամերիաբանկ: Գիտեի՞ք, որ Ամերիաբանկի վարչության անդամներից կա մարդ, ով մեկ ամսում ստացել է 23 միլիոն դրամ բոնուս՝ 7 միլիոն դրամ աշխատավարձից բացի։ Իսկ երբ քաղաքացու 7 միլիոն դրամ խնայողություններն են կորչում, առաջանում է հարց՝ որտե՞ղ է բանկի պատասխանատվության սահմանը։ Գրեք ձեզ հետ ինչ է եղել ու որ բանկում:
ՀԳ. Այս տեսանյութը որևէ կերպ չի վերաբերում Ամերիաբանկի կամ որևէ այլ բանկի կամ Կենտրոնական բանկի բարեխիղճ, ծանր աշխատանք կատարող բազմաթիվ աշխատակիցներին, որոնց աշխատավարձերը որևէ առնչություն չունեն նշված թվերի հետ։ Խոսքը վերաբերում է բարձրագույն ղեկավարության վարձատրությանը և այն ղեկավարներին, որոնք ընդունում են կամ պետք է ընդունեն այնպիսի որոշումներ, որոնք ուղղակիորեն ազդում են քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանության վրա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել