Panorama.am-ը գրում է.
Եվրամիությունն ակտիվորեն մասնակցում է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի լուծման նպատակով ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առաջիկա հանդիպման քննարկումներին: Այս մասին «Ռիա Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնի մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը:
«Դուք տեղյակ եք ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առաջիկա հանդիպման մասին հաղորդագրությանը, որը այս պահին նախապատրաստվում է, մենք ակտիվորեն մասնակցում ենք հանդիպման կոնկրետ ժամկետի որոշման քննարկումներին»,- նշել է նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



