Ակտիվորեն նախապատրաստվում է ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հանդիպումը


18:08 , 8 ապրիլ, 2014

Ակտիվորեն նախապատրաստվում է ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հանդիպումըPanorama.am-ը գրում է.

Եվրամիությունն ակտիվորեն մասնակցում է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի լուծման նպատակով ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առաջիկա հանդիպման քննարկումներին: Այս մասին «Ռիա Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնի մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը:

«Դուք տեղյակ եք ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առաջիկա հանդիպման մասին հաղորդագրությանը, որը այս պահին նախապատրաստվում է, մենք ակտիվորեն մասնակցում ենք հանդիպման կոնկրետ ժամկետի որոշման քննարկումներին»,- նշել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ