1in.am-ը գրում է.
Ավստրալիայի ոստիկանությունը ձերբակալել է բրիտանացի զբոսաշրջիկ Մեթյու Օսբորնին՝ հազվագյուտ վարդագույն ալմաստի գողության կասկածանքով: Նա այն կուլ էր տվել՝ երկրից դուրս բերելու նպատակով՝ հայտնում է ITAR-TASS-ը:
29-ամյա Օսբորնը ձերբակալվել է Մելբուռնի օդանավակայանում, որտեղից պատրաստվում էր թռչել Նոր Զելանդիա:
Իրավապահ մարմինների աշխատակիցները գողացված ալմաստը չէին հայտնաբերվել բրիտանացու անձնական իրերում, սակայն նրանք կասկածել են, որ տղամարդն այն կուլ է տվել՝ հայտնում է ABC-ն:
Թանկարժեք քարը գնահատվում է 180 հազար դոլար: Այն գողացվել էր անցած շաբաթ՝ Քվինսլենդի Diamond Gallery ոսկերչական խանութից:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_event_252763.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



