Panorama.am-ը գրում է.
«Rudaw» քրդական պարբերականն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը և հրապարակել է «Հայոց ցեղասպանությունից գրեթե մեկ դար հետո ԱՄՆ-ն պետք է ճանաչի այն» վերնագրով հոդված:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը` որոշ կրճատումներով.
«Օսմանյան թուրքերի կողմից 1.5 միլիոն հայերի սպանություններից գրեթե մեկ դար հետո, ԱՄՆ-ը դեռ պետք է պաշտոնապես այդ գործողությունները ճանաչի որպես ցեղասպանություն: ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբաման 2008թ. նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր ողբերգությունը Ցեղասպանություն ճանաչել: Սակայն որպես նախագահ նա չարեց դա և չգտագործեց ցեղասպանություն տերմինը»:
Վաշինգտոնի ազգային քաղաքականության կենտրոնի գիտաշխատող Գրեգորի Աֆթանդիլյանը պարբերականի հետ զրույցում ասել է, որ ԱՄՆ-ն վախենում է ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական հարաբերությունները վտանգի տակ դնել, քանի որ Թուրքիան պարզ նշել է, որ այն կազդի երկկողմանի հարաբերությունների վրա:
Աֆթանդիլյանը նշել է, որ ժամանակին ԱՄՆ-ի Ազգային արխիվները մեծ քանակությամբ ապացույցներ են հավաքել Հայոց ցեղասպանության վերաբերյալ և այդ ժամանակ ԱՄՆ դիվանագետներն այն բնութագրել են որպես «ցեղի բնաջնջում», քանի որ ցեղասպանություն տերմինը դեռ չի եղել: Ամերիկայի Հայ դատի գրասենյակի և Ամերիկայի հայկական համագումարի ջանքերի շնորհիվ ԱՄՆ-ի 50 նահանգից 42-ը պաշտոնապես ընդունել և դատապարտել են Ցեղասպանությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



