Tert.am-ը գրում է․

Ի՞նչ կապ ունի՝ թուրքը, վրացին, ռուսը, թե հայը. կարդում ես վերնագիր, գրված է «հայ ըմբիշը հաղթեց թուրք ըմբիշին», բայց որ օրինակ հայը ճապոնացուն է հաղթել, դե ափսոս, որ հաղթել է: Այս մասին ասել է Փաշինյանը:

«Ի՞նչ կապ ունի՝ թուրքը, վրացին, ռուսը, թե հայը, դա լրացուցիչ էմոցիա է, օրինակ՝ կարդում ես վերնագիր, գրված է «հայ ըմբիշը հաղթեց թուրք ըմբիշին», բայց որ օրինակ հայը ճապոնացուն է հաղթել, դե ափսոս, որ հաղթել է: Դա ինքնիշխանությունից զրկող խոսույթ է, դա Հայաստանում արտաքին գործոնների կողմից վաղուց ներդրված հայրենասիրության չափանիշ է: Այդ պրանկերները թող մի հատ էլ զանգեն Կտրիճ Ներսիսյանի անունից խոսեն այդ բոլոր պաշտոնյաների հետ, տեսնենք, թե այդ պաշտոնյաները ինչ կասեն»,- նշել է Փաշինյանը:

Հիշեցնենք, երեկ մամուլում ձայնագրություն էր տարածվել, որում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատրաստակամություն էր հայտնել Փաշինյանին՝ հեռացնելու Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն անկեղծ խոստովանություն էր արել՝ կարծելով, թե զրուցում է Նիկոլ Փաշինյանի հետ, մինչդեռ իրականում խոսել է ռուս պրանկերներ Վովանի և Լեքսուսի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել էր Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը»,- նշել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել