Hetq.am-ը գրում է․

Հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մեկ շաբաթ անց՝ հունիսի 14-ին, ամփոփեց վերջնական արդյունքները, որոնց համաձայն՝ խորհրդարան է անցնում 3 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (49.7456%), «Ուժեղ Հայաստան» դաշինք (23.271%) և «Հայաստան» դաշինք (9.9231%)։ 

«Հետքը» վերլուծել է 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Հայաստանի 70 համայնքների ու Երևանի վարչական շրջանների։

ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել 10/51, 12/13 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։ Այս ընտրատեղամասների տվյալներն արտացոլված են միայն մասնակցության ցուցանիշներում, մյուս վերլուծությունները վերաբերում են մնացած 2002 ընտրատեղամասերին։ Տվյալներում ներառված չեն էլեկտրոնային քվեարկության արդյունքները։

Հունիսի 7-ին 1 մլն 476 հազար 597 մարդ կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 58.97%-ը գնաց ընտրության։ Մասնակցության այս ցուցանիշն ավելի բարձր է, քան 2018 (48.6%) և 2021 (49.4%) թվականների արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

2026-ի ընտրություններին ամենաակտիվը Սյունիքի մարզի Քաջարան համայնքն է մասնակցել։ Այստեղ 8 ընտրատեղամասերում մասնակցության 74․2% միջին ցուցանիշ է արձանագրվել։ 70% մասնակցությամբ հաջորդում են Սյունիքի մարզի Տեղ և Վայոց ձորի մարզի Վայք համայնքները։

Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի 804 ընտրողներից միայն 144-ն է գնացել ընտրության։ Մոլոկաններով բնակեցված Ֆիոլետովոն մասնակցության 17․9% ցուցանիշով ամենապասիվն է եղել։ 

Ուշագրավ է, որ մասնակցության ամենացածր ցուցանիշներ արձանագրած 4 համայնքներն էլ հիմնականում բնակեցված են ազգային փոքրամասնություններով։ Ֆիոլետովոյին հաջորդում է եզդիաբնակ Շամիրամը (Արագածոտն), որտեղ 505 ընտրողից քվեարկությանը մասնակցել է ընդամենը 183-ը (36.24%): Պասիվությամբ աչքի է ընկել նաև մոլոկաններով բնակեցված մեկ այլ համայնք՝ Լերմոնտովոն (Լոռի)՝ 38.83% մասնակցությամբ (266 ընտրող՝ 685-ից)։ Քրդերով ու եզդիներով բնակեցված Ալագյազ համայնքում (Արագածոտն) 2761 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 1188-ը (43.03%):

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել