Հայաստանում իրավիճակը բարդ է, ընտրությունների արդյունքները՝ որոշակի առումով կասկածելի։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

«Հասկանալի է, որ այն բարդ է, ընտրություններն էլ, այսպես ասած, ոչ դյուրին են անցել, արդյունքները հարաբերական են և որոշակի առումով կասկածելի։ Այնպես որ, նման շատ, ես կասեի, աշխույժ քաղաքական գործընթացները կշարունակվեն», – նշել է Նարիշկինը՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել