Արուսիկ Տիգրանյանն ինստագրամյան իր էջում անդրադարձել է Կարեն Հովհաննիսյանի այն հայտարարություններին, որոնք վերջին օրերին լայն քննարկումների առիթ են դարձել՝ կապված կանանց հագուկապի և սոցիալական ցանցերում բաց լուսանկարներ հրապարակելու թեմայի հետ.

«Սիրելի կանայք, այսուհետ տնից դուրս գալուց առաջ հիշեք, որ ձեզ կարող են տեսնել հարյուրավոր տղամարդիկ։ Հաշվի առեք, որ նրանք ձեզ նայելիս կարող են տարբեր բաներ մտածել, հաշվի առեք հատ առ հատ բոլորի մտքերը և ձեր հագուստը հարմարացրեք նրանց…

Հիշեք, ձեր ճաշակը, սրտի ուզածը և կոմֆորտը կարևոր չեն, կարևոր է այն, թե պատահական անցորդի քեֆը ինչ կտա մտածել, երբ նայի ձեզ»։

Այնուհետև լրագրողուհին ավելի կոշտ գնահատական է հնչեցրել՝ գրելով.

«Իսկ եթե լուրջ, էս մարդուց էլ երեխաների հանդեպ բռնության քարոզ եմ տեսել, էլ կնատյացության հնարավոր բոլոր մակարդակները, և էն, որ ինքը դեռ խոսում ա ու իրան հարթակ են տալիս, էս պատմության ամենատխուր մասն ա»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել