Այս սահմանափակման հերթական կասեցումը, որը ոգևորել է Իլհամին, գործնականում նշանակում է, որ Վաշինգտոնը շարունակելու է ռազմական և անվտանգային բնույթի ուղիղ ֆինանսավորում տրամադրել Բաքվին, ինչն էլ իր հերթին ավելի է ընդգծում այն իրողությունը, որ տարածաշրջջանում Վաշինգտոնի գլխավոր դաշնակիցն Ադրբեջանն է։ Վաշինգտոնի այս քայլը Իլհամի կողմից ընկալվելու է որպես Բաքվի ագրեսիվ քաղաքականության, ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ հավակնությունների և ուժի կիրառման քաղաքականության անուղղակի լեգիտիմացում կամ առնվազը դրա նկատմամբ հանդուրժողականություն՝ մեզ համար դրանից բխող հետևանքներով՝չնայած նրան,որ ԱՄՆ-ի այս քայլը, ըստ էության, ուղղված է Իրանի դեմ:
Ի՞նչ պետք է անի Հայաստանը: ՀՀ դիվանագիտության և սփյուռքյան կառույցների հիմնական թիրախը պետք է դառնա ԱՄՆ Կոնգրեսը: Հայաստանի խնդիրը պետք է լինի սեփական կարևորության ընդգծումը. եթե Հայաստանն իսկապես շրջադարձ է կատարում դեպի Արևմուտք, ապա Երևանի խնդիրը պետք է լինի տարածաշրջանում Արևմուտքի գլխավոր դաշնակցի վերածվելը. մենք պետք է լինենք գլխավոր դաշնակիցը, այլ ոչ թե բռնապետ Իլհամը, իսկ եթե, այնուամենայնիվ, Արևոմտքը կատարե է իր ընտրությունը, ապա Հայաստանը պետք է կարողանա ցույց տալ, որ ընդունակ է կոմպենսացնել առաջացած բացերը, և այս տեսանկյունից, ի դեպ, ՌԴ-ի ու Իրանի հետ մեր հարաբերությունները ձեռք են բերում շատ մեծ ռազմավարական արժեք՝ հարաբերություններ, որոնք, սակայն, վարի է տալիս Սփյուռքի թշնամի Նիկոլը՝ Հաայաստանը սարքելով ցեխ:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5687
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



