168.am-ը գրում է.

Ռուսաստանն այնքան էլ գոհ չէ Հայաստանի հետ մեր համագործակցությունից, Կոնգրեսում կազմակերպված լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

«Կարծում եմ կան ապացույցներ, որ նրանք ցանկանում են ՀՀ ներկայիս առաջնորդը պարտվի ընտրություններում Միացյալ Նահանգների հետ աճող հարաբերությունների պատճառով»,- ընդգծել է Ռուբիոն:

ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ ամերիկյան կողմը որևէ կերպ չի միջամտում Հայաստանի ինքնիշխանությանը և չեն պահանջում, որպեսզի այլ երկրների հետ բարեկամական հարաբերություններ չունենա. «Մենք պարզապես ցանկանում ենք նրանց հետ ունենալ հարաբերություններ, որոնք հիմնված են ոչ միայն խաղաղության վրա։ Խաղաղությունը կարևոր է, բայց դա ընդամենը սկիզբն է»,- շեշտել է ԱՄՆ պետքարտուղարը:

ԱՄՆ պետքարտուղարն այս թեմային անդրադարձավ, երբ խոսում էր նախորդ շաբաթ Երևանում ԱՄՆ-ի և ՀՀ-ի նախաստորագրած TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրից:

«Ես գիտեմ, որ դա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի առանցքն է և դա չափազանց կարևոր է»,- Կոնգրեսում կազմակերպված լսումների ժամանակ ասաց ԱՄՆ պետքարտուղարը՝ շարունակելով. -«Այն իսկապես հնարավորություն ունի արմատապես փոխելու Հայաստանի ռազմավարական դիրքը և դառնալու տարածաշրջանում առևտրի կենտրոնական հանգույց: Այն կարող է զգալիորեն փոխել Հայաստանի տնտեսությունը»։

«Կան ամերիկյան ընկերություններ և ամերիկացի աշխատողներ, որոնք դրանից կշահեն, բայց վերջնական շահառուները լինելու են հայ ժողովուրդը՝ այս միջանցքի բացման արդյունքում»,- շեշտեց ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Ռուբիոն շեշտեց, որ Միացյալ Նահանգները չի ցանկանում վերահսկել կամ ունենալ ամերիկյան տնտեսական մենաշնորհ, ասաց. «Մենք ցանկանում ենք, որ մեր ընկերություններն այնտեղ ունենան արդար հնարավորություններ և, ի դեպ, շատ դեպքերում՝ համագործակցենք հայկական ընկերությունների հետ, որպեսզի դա դառնա փոխշահավետ գործընթաց»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել