Դժվար է լինել ԵՄ-ի և միևնույն ժամանակ ԵԱՏՄ-ի անդամ։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալաթբեկ Մասադիկովը՝ պատասխանելով Հայաստանի կարգավիճակի վերաբերյալ ՏԱՍՍ-ի հարցին։

Նա նշել է, որ ԵԱՏՄ-ում ստեղծված պայմանները չեն կարող տարածվել ԵՄ անդամների վրա։

«Սակայն շատ դժվար է լինել Եվրամիության անդամ և միաժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ, որովհետև օրենքները, մաքսային արգելքները, ներմուծումն ու արտահանումը՝ սրանք բոլորը Եվրասիական տնտեսական միության երկրների համար ստեղծված պայմաններ են», – ասել է նա ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստից հետո՝ ընդգծելով, որ անհնար է միաժամանակ պայմաններ ստեղծել, որպեսզի երկիրը լինի Եվրամիությունում և ԵՏՄ-ում։

«Եվ, բնականաբար, ընտրությունը կախված է Հայաստանի ժողովրդից և Հայաստանի ղեկավարությունից», – հավելել է Մասադիկովը։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալուն, Մասադիկովը հայտնել է, որ այդ հարցը չի քննարկվել Կազմակերպության անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում և որ դա քաղաքական հարց է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել