Մեկնաբանելով 300000 ադրբեջանցիների վերադարձի վերաբերյալ հարցն ու այդ կոնտեքստում Սիմոնյան Ալենի՝ 2023-ի նոյեմբերին արած արժեքավոր հայտարարություններն այն  մասին, որ հայերն ու ադրբեջանցիները, այո՛, պետք է ապրեն իրար կողք, չի բացառվում ադրբեջանցիների վերադարձը Հայաստան՝ Նիկոլը հուսահատորեն փորձել է հերքել բազմաթիվ տեսախցիկների արձանագրածն ու հայտարարել, որ փոխադարձ այցերը կարող են տեղի ունենալ միայն տուրիստի կարգավիճակում: «Ալեն Սիմոնյանը չէր կարող նման բան ասել, պարզապես չէր կարող ասել»,-պնդել է Նիկոլը «Արմենիայի» տաղավարում:
 
Գիտե՞ք՝ ինչու է  Ալենի՝ տարիներ առաջ արած հայտարարությունն արժեքավոր: Այդպիսին է, քանի որ ոչ միայն բացահայտել է ՔՊ-ի իրական ծրագրերը, այլև հնչելուց տարիներ անց «ջրի երես է դուրս բերում», փաստորեն, Նիկոլի կեղծավորությունն ու բանսարկու էությունը. հայտարարության տեսագրությունը կա ինտերնետում, աշխարհն է լսել Ալենի խոսքը, մինչդեռ Նիկոլը փորձել է, փաստորեն, «կռուտիտ» անել՝ իրեն դնելով հիմար իրավիճակում:
 
Նիկոլին պետք է ավելի հաճախ հիշեցնել ոչ միայն իր, այլև ՔՊ-ականների դուրս տվածը. դրանց օգնությամբ կարելի է  մեծ հաջողությամբ բռնել Աշոտիկի «պապայի» սուտը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել