Կոնջորյան Հայկոն պնդել է, թե Հայաստանում չկա քաղաքական հետապնդում, քանի որ եթե լիներ, ապա ընդդիմությունը սուր խոսույթ չէր ունենա, իսկ ահա ի պատասխան այն նկատառման, որ իշխանություններն էլ են շատ սուր խոսում, սպառնում, ՔՊ-ականը կոչ է արել հաշվի առնել, որ ի տարբերություն իրենց, ընդդիմությունը ժամանակին աչքի է ընկել քաղաքական սպանություններով, հաշվեհարդարներով, տեռորիստական գործունեությամբ, հետևաբար, ըստ Հայկոյի, չի կարելի հավասարության նշան դնել «մարդասպան թալանչիների» ու իրենց՝ 8 տարի շարունակ ազատություն երաշխավորած քաղաքական ուժի միջև:
 
Հայկոն, փաստորեն, չի հրաժարվել «սևերի ու սպիտակների» արատավոր տրամաբանությունից: Հարց է առաջանում՝ եթե Հայաստանում կա խոսքի ազատություն, ապա ինչո՞ւ են բանտերը լի քաղբանտարկյալներով, որոնց թիվը միառժամանակ առաջ պատմական ռեկորդ էր սահմանում: Հետարքրիր է՝ ՔՊ-ականները չե՞ն հոգնել նախկիններին փնովելու միջոցով սեփական մեղքերի սրբագրումից: Եթե նախկինները մարդասպան էին, ապա ինչո՞ւ է Նիկոլն այդ «սպանությունների» մասին հիշում միայն այն ժամանակ, երբ «մարդասպանները» սկսում են քաղաքական վտանգ ներկայացնել  ՔՊ-ի համար: Կամ այդ ինչպե՞ս է ստացվում, որ Նիկոլին կարելի է հայհոյանք ու սպառնալիքներ հնչեցնել, Նիկոլին կարելի է հասարակ մարդկանց անգամ թիրախավորել ու պիտակավորել, իսկ ահա ընդդիմության կողմից ասված մի թթու խոսքն անգամ պատճառ ու հիմք կարող է դառնալ կալանավորման:
 
Երկակի ստանդարտների տրամաբանությունը, որն առաջ է տանում ՔՊ-ականը, համապատասխանո՞ւմ է ժողովրդավարության սկզբունքներին, թե՞ այս հարցն այլևս ՔՊ-ում ոչ մեկին չի հետաքրքրում, քանի որ վստահ են՝ ժողովրդավար են համարվելու անգամ եթե փողոցում մարդ սպանեն, միսը խորովեն ու ուտեն: Իրենց քաղաքական շահերի համար 44-օրյան սանձազերծեցին ու հազարավորներին «փուռը տվեցին», ի՞նչ եղավ, չմարսեցի՞ն…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել