«Երկիր մեդիա» հեռուստաընկերության կայքը ենթարկվել է հաքերային հարձակման։ Այս մասին տեղեկացնում են հեռուստաընկերությունից։
Հեռուստանկերությունից նշել են, որ  այժմ մասնագետներն աշխատում են վերականգնման ուղղությամբ։
«Սիրելի՛ հեռուստադիտողներ և հետևորդներ, ցավով հայտնում ենք, որ «Երկիր մեդիա հետուստաընկերության YerkirMedia.am կայքը քիչ առաջ ենթարկվել է հակերային հուժկու հարձակման։
Մուտք գործելով կայք՝ նրանք տեղադրել են Նիկոլ Փաշինյանի և Ալիևի համատեղ լուսանկարը (տես խտանկարը)։
Մեր մասնագետները այժմ աշխատում են վերականգնման ուղղությամբ։
Մինչ այդ ընթերցողներին առաջարկում ենք մեր հրապարակումներին ծանոթանալ մեր սոցիալական հարթակների միջոցով` հետևյալ հասցեներով»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել