Փաստորեն, ըստ Ծովիկի, հայ մարդը պետք է օտարերկրյա ինչ-որ ԶԼՄ-ի հրապարակումներով կողմնորոշվի՝ով ով է: Լո՞ւրջ: Այսինքն՝ վերջին 8 տարվա եղած-չեղածը՝ հեչ, «The Insider»-ը՝ մեջ: Ա՛յ քեզ լոգիկա…
Ենթադրենք վաղը ֆրանսիական «Le Figaro»-ն բռնում ու Նիկոլի, մյուս ՔՊ-ականների ղազագրերն է հանրայնացնում, դա հասարակության համար կողմնորոշի՞չ է լինելու: Հայ հասարակությունն ունի միայն մեկ կողմնորոշիչ՝ իր ապրածը, այն դժոխքը, որի միջով հայ ժողովուրդն անցել է, ու որի հեղինակը Նիկոլն է: Թե այս կամ այն պարբերականում, հեռուստաալիքում, կայքում ով ինչ կտպագրի կամ խհայտարարի, բացարձակապես անիմաստ է դառնում. գործանականորեն է ապացուցված, որ ՔՊ-ն թուրքական ազդեցության գործակալներով լցված քաղաքական ուժ է, որ բացահայտորեն Իլհամի շահերն է սպասարկում՝ Հայաստանը Բաքվի պրոտեկտորատի վերածած:
Ինչպես էլ փորձեն Նիկոլի հեղինակությունը փրկել, չի ստացվելու. գնացքը գնացել է ու է՛լ հետ չի դառնալու:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5643
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



