Մեկնաբանելով Նիկոլի փողոցային պահվածքը, անզուսպ արտահայտություններն ու հոգեպես շեղվածին բնորոշ կեցվածքը, ինչպես նաև իր հետ անհամաձայնություն ունեցող մարդկանց նկատմամբ նրա դրսևորած ագրեսիան՝ ՔՊ-ական Մինասյան Լիլոն մատնացույց է արել դիմակավորված մարդկանց մասնակցությամբ վերջին տեսանյութն ու պնդել, թե իր համար  քննարկամ առարկան ոչ թե խոսքի ձևաչափն է, այլ դրա տրամաբանությունը:
 
Զգացի՞ք՝ ինչպիսի արագությամբ հրապարակված տեսանյութը դարձավ ՔՊ-ականների մատին փաթաթան, որը նրանք հետայսու շահարկելու են՝ սեփական վարքն ու Նիկոլի հայատյացությունն արդարցնելու համար: Հիմա եթե  Նիկոլն օրը ցերեկով փողոցի մեջտեղում մարդ էլ սպանի, միսը բոլորի աչքի առաջ խորոված անի ու ուտի, լիլոներն այդ ամենն արդարացնելու են դիմակավորների տեսանյութով՝ չհասկանալով, որ իրենց այդ տրամաբանությունն աշխատում է միմիայն ընդդիմության օգտին. դա օգնում է, որպեսզի չկողմնորոշվածներն ավելի արագ հասկանան, թե ինչ է սպասվում Հայաստանին, եթե Նիոլին ձայն տան:
 
Ինչ վերաբերում է Լիլոյի այն հայտարարությանը, թե իր համար խոսքի ձևաչափն էական չէ, ապա նկատենք, որ սրանով նա փորձել է հանրությանը հրամցնել այն միտքը, թե հանուն որոշակի քաղաքական կամ իշխանական նպատակների կարելի է անտեսել օրինականության, էթիկայի և մարդու իրավունքների տեսանելի սահմանները. խոքն ամենաառաջնային սահմանն է: Եթե քաղաքական խոսքի տրամաբանությունը պետք է հենվի  սպառնալիքի, հոգեբանական ճնշման վրա, ապա դա ոչ միայն ոչնչացնելու է Հայաստանի չեղած ժողովրդավարական իմիջը, այլև նույն հաջողությամբ փաստելու է այն դառը ճշմարտությունը,որ երիրը հայտնվել է մի փողոցայինի ձեռքում, որն ուղղակի ինքն իրեն երկրի ղեկավար է երևակայում՝ գաղափար էլ չունենալով, թե ինչ է դա նշանակում ու թե ինչ կարգի պատապսանատվության տակ է ինքը գտնվում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել