Ալեքսանյան Վահագին Նիկո՞լն է հուշել նման «դարակազմիկ» միտք արտահայտել, թե՞ ինքնագործունեությամբ է զբաղվել, որ դուր գա շեֆին՝ մոռանալով, որ համաշխարհային պրակտիկայում չկա որևէ նախադեպ, երբ գերտեությունն իր տնտեսական լծակներն օգտագործի այլ երկրի դեմ՝ իր գործողությունները բխեցնելով ընդդիմության վարքագծից կամ ընդառաջի ընդդիմության խնդրանքներին։ Պատժամիջոցները կամ սահմանափակումներն ի հայտ են գալիս տվյալ երկրի վարած պաշտոնական քաղաքականության պատճառով: Այսինքն՝ եթե ռուսները Նիկոլի վարած քաղաքականութան մեջ սպառնալիք չտեսնեին, ընդդիմության՝ ՌԴ-ում ունեցած կապերը ոչ մի դեր չէին կարող խաղալ ստեղծված իրավիճակում: Եթե ՌԴ-ն տեսնում է, թե ուր է Հայաստանը գլորվում, ում գիրկն է Նիկոլը ցատկում, ի՞նչ պետք է անի, Նիկոլին ու Զելենսկուն ամուսնացնի՞:
«Խոզը» ուղղակի չի ցանկացել խոստովանել, որ իրավիճակի համար միակ պատասխանատուն Նիկոլն է. պարտավոր էր կանխատեսել իր քայլերի տնտեսական հետևանքներն ու դրանից բխող քաղաքական ռիսկերը։
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5564
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



