Դավոյան Արփոն այնպես է խոսում, ասես «խաղաղության» պայմանները Հայաստանն է թելադրել Ադրբեջանին: Այսպիսի խաղաղություն ներկայումս ընդդիմադիր դարձած նախկին բոլոր իշխանութունները կարող էին ձեռք բերել 5 րոպեում, մինչդեռ Արփոյի խաղաղոթյունն ուշացել էր, քանի որ Հայաստանը պայքարում էր՝ մի բան ստանալու ու ձեռնունայն չմնալու, փոխզիջման հիման վրա իրական խաղաղություն հաստատելու համար, իսկ քանի դեռ թուրքերը հրաժարվում էին համակերպվել հայական պետականության գոյության հետ, ի պատիվ նախկին իշխանությունների, Հայաստանը ոչինչ չէր զիջում՝ ատամներով պահելով ունեցածը, որը պետք է հետո քամուն տար Նիկոլը:
Նիկոլն ընդամենը ստորագրել է ադրբեջանական պայմաններով կապիտուլյացիա, որը հերոսություն կարող են համարել միայն արփոները: «հերոսություն է» այնքանով, որ այդ կապիտւոլյացիայի ուժով է, որ Արփոյի նման հայհոյախոս ֆեյքն այսօր հայտնվել է ԱԺ-ում, և հեչ էլ կարևոր չէ, թե դրա համար հայ ժողովուրդն ինչ գին է վճարել կամ դեռ որքան է զիջելու:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5547
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



