Գռզոն լրագրողների հետ զրույցում բավական բազմանշանակ հայտարարություն է արել. համոզմունք է հայտնել, որ ԱԺ-ն իր տեղը չէ: «Ես համարում եմ, որ պատգամավոր լինելն իմ պարագայում, իմ գիտելիքի, իմ հնարավորությունների, իմ տարիքի համար՝ տեղին չէ այս պահին»,-մասնավորապես՝ հայտարարել է Գռզոն:

Գռզոյի պատասխանը բավական բազմանշանակ է հնչում, այնպես չէ՞: Մասնավորապես՝ հարց է առաջանում՝ Գռզոն պատգամավորներին ո՞ւմ կամ ինչի՞ տեղ է դրել, փնովո՞ւմ է, թե՞ գերագնահատում խորհրդարանական աշխատանքը պառլամենտռական երկրում: Երկու բացատրություն կարող է լինել Գռզոյի հայտարարությանը՝ կա՛մ կարծում է, որ չունի բավարար հմտություններ ու գիտելիքներ՝ պատգամավոր լինելու, չի վաստակել հասարակության վստահությունն ու չունի բավարար ունակոթյուններ՝ օրենքներ մշակելու, կա՛մ ընդհակառակը՝ գերագնահատում է յուր կարողությունները՝ ինքն իրեն ավելի բարձր ու վսեմ համարելով, կարծելով, թե ԱԺ-ն ասենք լակոտների կամ տխմարների տեղ է՝ վայր, որն իր ներկայութանն արժանի չէ:

Բոլոր դեպքերում, իհարկե, վատ չէ, որ Գռզոն ԱԺ-ից խրտնել է, քանի որ ԱԺ-ն,կարծում ենք, միայն կշահի ամենակարկառուն օլիգարխից ձերբազատվելով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել