Ապրիլի 24-ի կապակցությամբ ժողովդին հղած իր ուղերձում Նիկոլը կրկին թրքահաճո հայտարարություններով է հանդես եկել՝ փորձելով հիմնավորել իրենց կողմից Ցեղասպանության թեման ամեն կերպ ստվերելուն միտված ջանքերը:

Մասնավորապես՝ պարզվում է՝ Նիկոլն ուսումնասիրել է պատմությունն ու մի բան հասկացել՝ Մեծ Եղեռնը չպետք է օտարների ձեռքին իրար դեմ պայքարի գործիք դառնա, որպեսզի բացառվի դրա կրկնությունը:

Դրա համա՞ր էր ՔՊ-ական Կարապետյան Մարիշը Հայ դատի դեմ Ադրբեջանի պատվերով աշխատանքներ տանում, դրա համա՞ր էր, որ Վենսին գիրք նվիրելու պատճառով Ցեղասպանաւթյան թանգարան-ինստիտուտի ղեկավարը ստիպված եղավ հրաժարական տալ և այսպես շարունակ:

Նիկոլը Թուրքիայի ուղերձն է փոխանցում հայ ժողովրդին այս կարևորագույն օրով, որով և անարգում է անմեղ զոհերի ու նրանց շարքերում եղած սրբերի հիշատակը: Նիկոլը հրեշավոր սուտ է երկնում՝ պնդելով, թե թուրքերի՝ մեր անդեպ ունեցած վերաբերմունքը պայմանավորված է մեր վարքագծով կամ նրանց հանդեպ ունեցած վերաբերմունքով: Նիկոլը չի ցանկանում ընդունել, որ այդ մարդկանց կողմից հայի գոյությունն ընկալվում է որպես բացառելի խոչընդոտ, որպես մի բան, որի հետ չեն ուզում համակերպվել՝ անկախ ամեն ինչից, իսկ ՔՊ-ի կողմից վարվող ներկայիս քաղաքակնությունը միայն հեշտացնում է թուրքերի լուծելիք խնդիրը՝ Կովկասը հայազերծելն ու Հայկական հարցը լուծելը, և դրա վառ ապացույցն Արցախի ճակատագիրն է, որի համար ուղիղ պատասխանատվություն է կրում Նիկոլը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել