Նիկոլն ԱԺ-ում հայտարարել է, թե ինքը պայքարում է մի «մաֆիայի» դեմ, որն իր մետաստազներն ունի բոլոր որոլտներում՝ արդարադատությունից՝ Կառավարություն:

Պարզ է, թե ինչու է Նիկոլը նման պնդում արել. ցանկացել է արդարացնել այն տապալումները, որ եղել են ու դեռ տեղի են ունենում իր իշխանության օրոք: Նա իր ձախողումները, երկրում տիրող խայտառակ վիճակը պայմանավորել է այդ միֆական մաֆիայով՝ կարծելով, թե մարդիկ այքան հիմար են, որ չեն հարցնի՝ իսկ 8 տարի շարունակ ինչո՞վ էր ՔՊ-ն զբաղվում, եթե դեռ կեսնունակ մաֆիա կա այս երկրում:

Իրականում Նիկոլն ի սկզբանե էլ հաշտ է եղել այդ մաֆիայի հետ, նա այդ մաֆիայի կարողությունները բանեցրել է իր քաղաքական շահերին, նա դարձել է այդ մաֆիայի պարագլուխն ու գլխավոր մաֆիոզը՝ սկսած առնվազն այն պահից, երբ հայտարարեց՝ կա՞ այս երկրում մի դատավոր, որն իր ասածը կարող է չանել:

Այն, որ հենց Նիկոլն է մաֆիայի պարագլուխը, փաստվում է ընդդիմության դեմ տարիներ ի վեր իրագործվող հալածանքներով, որ կարծես չունի վերջ: Այդ մաֆիան ձեռնտու է Նիկոլին, քանի որ տալիս է այնպիսի գործիքակազմեր, առանց որոնց նա չէր կարողանալու իշխանութունը պահել, իսկ բոլոր նմանատիպ հայտարարութունները, թե մտադիր են այդ մաֆիայի դեմ պայքրարել, հեքիաթի ժանրից են, փափոկ բարձ՝ միամիտ ժողվրդի գլխի տակ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել