Իրականում պետության ողնաշարը բանակն է. առանց դրա չի կարող լինել ոչինչ՝ ո՛չ անվտանգություն, ո՛չ սուվերենութուն ու ո՛չ էլ պետություն առհասարակ: Ոստիկանության դերը, իհարկե, պետության մեջ շատ կարևոր է, քանի որ այն, ըստ էության, ներքին մարտահրավերների հաղթահարմանը կոչված բանակ է, որի որակից է կախված երկրի ներքին կայունությունն ու նվատնգությունը: Բայց ինչո՞ւ է Նիկոլը հենց Ոստիկանությունը հռչակել որպես երկրի ողնաշար: Այդպես է վարվել ի հակադրություն բանակի՝ փաստելով, որ Հայաստանը վերածվել է ոստիկանական երկրի:
Ներկա պայմաններում Ոստիկանությունն իրականում ոչ թե պետության, այլ ՔՊ-ական իշխանության ողնաշարն է՝ բառիս բուն իմաստով, և ասվածում համոզվելու համար պետք է ընդամենը նայել շուրջբոլորը. չլինեին ոստիկանները, Նիկոլը վաղուց իշխանության չէր լինի, և հենց այս գիտակցումն է, որ այսօր էլ ստիպում է Նիկոլին Ոստիկանության միջոցով զսպել ընդդիմությանը, գործեր «կարել», մարդկանց հետապնդել կամ բյուջեից իսկապես ահռելի միջոցներ հատկացնել այդ կառույցին:
Բոլոր քաղաքացիների շահերից բխում է ամուր պետականությունը, ներքին անվտանգության անսասանությունը, բայց ստացվել է այնպես, որ հենց ՔՊ-ական իշխանությունն է դարձել իրական մարտահրավեր այս երկրի համար. Հայաստանը դարձրել են Իլհամի տրամադրությունից կախ տված բրոշ, և Հայաստանը հետզհետե է՛լ ավելի է նմանվում թերզարգացած լատինաամերիկյան այն երկրներին, որտեղ պարզապես չկա ներքին անվտռանգություն,որտեղ քաոս է ու մարդասպանություն:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5475
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



