Բանակի մասին «Շիշ Բռնողի» սկանդալային բացահայտումների ֆոնին Նիկոլն է մեկնաբանել բանակի վիճակն ու ասել, թե ամեն ինչ այնտեղ հոյակապ է. Հայաստանի բանակը և՛ սննդի, և՛ հագուստի, և՛ սպառազինության, և՛ բարոյահոգեբանական վիճակի, և՛ պաշտպանունակության առումով երբեք այսպիսի լավ վիճակում չի եղել, մարդիկ այնքան գոհ են, որ իրեն չեն դադարում շնորհակալություն հայտնել և այլն: «Մնացածն ով ինչ քաղաքական նկատառումով կասի՝ կարևոր չէ, ինձ համար կարևոր են զինվորները, նրանց ծնողները և նրանց ծնողների արձագանքը»,-պնդել է Նիկոլը:
Հիշեցնենք, որ Սարգսյան Հայկը հայտարարել էր, որ զորքի թիվը 44000-ից հասել է 14000-ի, բանակում զորքին շաբաթը մեկ անգամ են լողացնում, պաշտպանության բեռը հիմնականում դրված է մարզերի բնակչության վրա, քանի որ երևանցիներից քչերն են ծառայում, Հայատանում զորակոչվողների քանակը տարեկան պակասում է 30%-ով և այլն: Այսինքն՝ նկարագրել էր տիրող պատկերն ու նախանշել տենդենցները:
Նիկոլի այսօրինակ արձագանքը չի կարելի անբնական համարել. հո չէ՞ր կագնելու ու «Շիշ Բռնողի» խոսքերը հաստատեր. քաղաքական ինքնասպանություն կլիներ:
Բայց այստեղ այլ հարց է առաջանում՝ Նիկոլի «կռուտիտի» համոզիչ լինել- չլինելը: Ո՞վ է հավատալու այս լոլոներին, եթե հայտնի է, որ Սարգսյան Հայկի պատմածն իրականության միայն մի՝ շատ փոքր մասն է. պատկերը շատ ավելի աղետալի է, ինչը բնական է. մարտունակ ու կենսունակ բանակն է պետության ողնաշարը, իսկ կենսունակ երկիր կերտելու մտադրոթյուն Նիկոլը չունի: Նիկոլի դեմ այնպիսի կոմպրոմատներ ունեն թուրքերն ու նրանց աշխարհաքաղաքական հովանավորները, որ եթե զգան՝ Նիկոլը ծրագրից շեղվել է, նրանից կթողնեն միայն «կ» տառը:
Այս մարդը կարևոր խնդիր է իր առաջ դրել՝ հասարակությանն արհեստական թմբիրի մեջ պահելն ու ունեցած աշխարհաքաղաքական ստվերային պարտավորությունները կոծկելը, և քանի դեռ իր միսիան լիովին չի ավարտել, շարունակելու է նույնիսկ ակնհայտը հերքել:

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5445
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել