Փետրվարի 12-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը:
Նախարար Միրզոյանն ընդգծել է քաղաքացիական հասարակության հետ շարունակական երկխոսության կարևորությունը, այդ թվում նաև՝ նոր ձևավորված հասարակական խորհրդի ձևաչափով:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների, այդ թվում՝ խաղաղության օրակարգի հետևողական կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերը, տարբեր ուղղություններով գործընկերությունների զարգացման մոտեցումներն ու հեռանկարները:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ապաշրջափակման նախագծերին և դրանց իրագործմամբ ընձեռնվող նոր հնարավորություններին:
Ընդգծվել է ինչպես ավանդական գործընկերների հետ օրակարգի ընդլայնման, այնպես էլ նոր՝ ռազմավարական գործընկերությունների հաստատման և զարգացման հարցում առկա ակտիվ դինամիկան:
Նախարար Միրզոյանը պատասխանել է ներկաների հարցերին, ծավալվել է մտքերի փոխանակություն: Կարևորվել են ժողովրդավարական գործընթացներում ՀՀ դիմակայունության շարունակական ամրապնդմանն ուղղված ջանքերը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/MFA.Armenia/posts/pfbid0ehLaJWPmdiND7rNfKx8hgTb1p19Xf9jk7s47C8zuuN1LDpAZJTYKxkfBmJRu4Ybnl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



