Ստրասբուրգում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ստորագրել է «Արհեստական բանականության, մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության մասին» Եվրոպայի խորհրդի շրջանակային կոնվենցիան:
Կոնվենցիան միջազգային առաջին իրավական փաստաթուղթն է, որը նպատակ ունի ապահովել մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունն արհեստական բանականության կիրառման ոլորտում։ Կոնվենցիայի ստորագրումը հնարավորություն կտա միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցության միջոցով զարգացնել արհեստական բանականության կիրառման ոլորտին առնչվող իրավական դաշտը:
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին կոնվենցիան ստորագրելու և այս ուղղությամբ միջազգային համագործակցության խթանման ջանքերին միանալու համար։
Շրջանակային կոնվենցիան առ այսօր ստորագրել է 17, այդ թվում՝ ԵԽ անդամ ու դիտորդ երկիր։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/MFA.Armenia/posts/pfbid0xKkhywniQ4BtpRfgBg6nzFJHGkzi2j7z2WeAprYaLcuphd6iWXs2ndjMahvSjNstl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



