Tert.am-ը գրում է․

Չե՞ք կարծում, որ ոստիկանության զորքերի, մասնավորապես, կարմիր և սև բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու անհրաժեշություն կա: Այս մասին ԱԺ-ում 2025 թ.-ի բյուջեի քննարկման ժամանակ, հարց ուղղելով Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին, ասել է  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Չե՞ք կարծում, որ պետք է նախ ծառայություն անցնելուց առաջ, որպես պարտադիր նախապայման,  ու ծառայության ընթացքում պարբերաբար այդ մարդկանց թեստավորեն՝ բռնության հակվածություն ունենալու համար: Տարբեր երկրներում հատուկ թեստեր կան, որ ոստիկանի՝ բռնության հակվածությունը ստուգում են: Ես տպավորություն ունեմ, որ մեզ մոտ ոստիկանության զորքերում  ընտրում են  սադիստական հակում ունեցող մարդկանց»,- ասել է Խաչատրյանը:

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել