Lurer.com-ը գրում է․

Բլոգեր, դերասանուհի Մաշ Քոքչյանը  դահուկորդուհու կերպարով ֆոտոսեսիայից լուսանկարներ է հրապարակել, որին կից գրել է.

«2025-ը մեր շանսն է: Շանս՝ վերջապես լսելու մեր ներսի ձայնը, հավատալու մեր ուժերին ու վստահությամբ առաջ շարժվելու:

Թող ամեն քայլը լինի վստահ, ամեն որոշումը՝ սիրով, և ամեն օր՝ ապրելու մասին:

2025-ը հայտարարում եմ հավատալու, ապրելու և սիրելու տարի։ Տարի, որտեղ մենք չենք վախենալու սխալվելուց, այլ ընտրելու ենք կյանքն ու սերը:

Եկեք փոխենք մեր կյանքը մեր իսկ ձեռքերով, վայելենք ներկան և ստեղծենք լավագույնը ապագայի համար»,- գրել է մոդելը հրապարակմանը կից:

  
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել